Հունվարի 6-ի առավոտյան՝ ի պատիվ Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոների, Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել պատարագ եւ ջրօրհնեքի արարողություն։ Պատարագը մատուցեց Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը։
Նույն օրը երեկոյան ծխականները հավաքվել են Տալլինի Ուսուցչի տանը, որտեղ զրուցել են, ծանոթացել, զվարճացել ու պարել։ Մշակութային ծրագրի պատասխանատուն էր հայկական կիրակնօրյա Մաշտոց դպրոցը (տնօրեն՝ Ժաննա Շահբազյան)։