Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում երկարաժամկետ ջեռուցման հարցը լուծվել է։ Սրտանց շնորհակալություն ենք հայտնում Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական խորհրդի անդամ Անդրանիկ Ստեփանյանին մեր եկեղեցում ջեռուցում տեղադրելու գործում իր կարևոր մասնակցության համար։ Նա պատրաստակամություն դրսևորեց օգնելու և՛ ֆինանսապես, և՛ ֆիզիկապես։