ԵԿԵՂԵՑՈՒ բարեկեցություն

Երախտագիտության գրառում

Եկեղեցու ծխական խորհրդի անունից ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել տիար Վլադիմիր Պողոսյանին, հայոց եկեղեցու հանդեպ ցուցաբերած առատաձեռնության և նվիրումի համար։ Նրա բարության և հոգատարության շնորհիվ այժմ եկեղեցում ունենք գեղեցիկ վերանորոգված դռներ և նոր պահարան։ Շնորհակալ ենք ձեր բարերարության և մեր սուրբ տաճարի հանդեպ սիրո համար: