11633842t1hb52c
ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՄԵՐ ՆԱԽԱԳԾԵՐԸ

Սպիտակի երկրաշարժից անցել է 35 տարի

էստոնացիներն աննախադեպ օգնություն են ցուցաբերել«Մելնովֆեստ» ՀԿ նախագահ, «Տերևաթափի երաժշտություն» փառատոնի հիմնադիր Լյուդմիլա
Մեսրոպյանը Postimees լրատվական պորտալի հետ կիսվել է իր հիշողություններով.

image13
ԵԿԵՂԵՑՈՒ բարեկեցությունUncategorized @hy

Heating problem solved

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում երկարաժամկետ ջեռուցման հարցը լուծվել է։ Սրտանց շնորհակալություն ենք հայտնում Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական խորհրդի անդամ Անդրանիկ Ստեփանյանին մեր եկեղեցում ջեռուցում տեղադրելու գործում իր կարևոր մասնակցության համար։ Նա պատրաստակամություն դրսևորեց օգնելու և՛ ֆինանսապես, և՛ ֆիզիկապես։

image25
ՄԵՐ ՆԱԽԱԳԾԵՐԸՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Էստոնիայի Եկեղեցիների խորհրդի նիստ

2023 թվականի նոյեմբերի 16-ին Ülemiste թաղամասի Öpik կոնֆերանս կենտրոնում տեղի ունեցավ Էստոնիայի Եկեղեցիների խորհրդի ժողով, որին ակտիվ մասնակցություն ունեցան Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը և պարոն Արտեմ Դավիդյանցը։ Պատվավոր հյուրերին այս անգամ հյուրընկալել էր Հայ առաքելական եկեղեցին: Միջոցառման կազմակերպումը ստանձնել է Էստոնիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական խորհուրդը։

image21
ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՄԵՐ ՆԱԽԱԳԾԵՐԸ

Հայկական սննդի և մշակույթի փառատոն Մշակույթի կաթսա (Կուլտուուրիկատել) կենտրոնում

Հոկտեմբերի 21-ին Կուլտուուրիկատելում (Կուրսի 3) տեղի ունեցավ Տալլինում հայկական սննդի երկրորդ փառատոնը։

Միջոցառումը ներառում էր մի շարք հայկական ռեստորաններից և հացաբուլկեղեններից պատրաստված տարբեր հայկական ուտեստների ցուցադրություն: Փառատոնին ելույթ ունեցավ էստոնացի հանրության սիրելի երգիչ Ստեֆան Հայրապետյանը։

Հայկական սննդի և մշակույթի փառատոնը նախաձեռնել և կազմակերպել էր Էստոնիայի Հայ Առաքելական Եկեղեցու ծխական խորհուրդը, Տալլինի քաղաքապետարանի աջակցությամբ և տեղական հայկական ռեստորանների, «Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի և Էստոնիայի տարբեր քաղաքների հայերի համագործակցությամբ։ Փառատոնի նպատակն էր միջոցներ հավաքել ջերմություն ապահովելու Լեռնային Ղարաբաղից փախստականների, երեխաներ ունեցող ընտանիքների համար, ինչպես նաև Տալլինի բնակիչներին և մայրաքաղաքի հյուրերին հայկական մշակույթին ծանոթացնելու համար:

h15-2
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՄԵՐ ՆԱԽԱԳԾԵՐԸ

Parish Council had transferred 13,000 euros to aid Armenian families forced to leave Nagorno-Karabakh

Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական խորհուրդի և Հայաստանում GօL հիմնադրամի հետ համատեղ ծրագիր աշխատանքի արդյունքում ծխական խորհուրդը 13 հազար եվրո է փոխանցել Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայ ընտանիքներին օգնելու համար։

Հիմնադրամի տրամադրած ցուցակի հիման վրա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բացահայտվեցին մեր աջակցության կարիքը ունեցող ավելի քան 200 ընտանիք։ Այդ ընտանիքներին օգնություն ուղարկվեց ջեռուցիչների, կոշիկների և անկողնային պարագաների տեսքով: Կցում ենք Էստոնիայից Հայաստան գումարների հաջող փոխանցումը հաստատող պաշտոնական փաստաթուղթ:

h15-7
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՄԵՐ ՆԱԽԱԳԾԵՐԸ

“Give Warmth” program by Gol Educational Foundation (Armenia)

«Նվիրիր ջերմություն» ծրագրի շրջանակում «Լույս Սերունդ» կրթական հիմնադրամը էստոնահայերի կողմից իրականացված դրամահավաքի միջոցով Հայկական սննդի և մշակույթի փառատոնում 2023 թ.-ին էլեկտրատաքացուցիչներ է նվիրաբերել Լեռնային Ղարաբաղը հարկադրված մոտ 200 ընտանիքների, ձմեռային կոշիկներ՝ 18 երեխաների և անկողնային պարագաներ՜ երկու ընտանիքի համար: